«Բիզնես Արմենիայի» Գործարարների աջակցության ակումբն այսօր համալրվել է 7 նոր անդամ-կազմակերպություններով։ Համագործակցության հուշագրերը կազմակերպությունների ղեկավարների հետ ստորագրել է «Բիզնես Արմենիայի» Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։ Ակումբի անդամների թիվը ներկայում 16 է։ Անցած ամիս ակումբի 9 անդամների աջակցությունից օգտվել է 18 գործարար։ 7 նոր ընկերությունները հարկային, հաշվապահական, իրավական, բիզնես խորհրդատվական եւ ապահովագրական ոլորտներից են, որոնք պարտավորվել են «Բիզնես Արմենիայի» շահառու տնտեսվարողներին անվճար կամ որոշակի զեղչով ծառայություններ մատուցել։ «Սմարթ Քոնսթրաքշնը» անվճար կատարում է հողատարծքի նախնական զննում, ստուգում սեփականության եւ կադաստրային փաստաթղթերի համապատասխանությունը, աջակցում ճարտարապետահատակագծային առաջադրանքի հաստատման եւ շինարարության թույլտվություն ստանալու գործընթացին։ 20% զեղչով իրականացնում է ճարտարապետանախագծային, ճարտարագիտական, երկրաբանական աշխատանքներ, 50% զեղչով՝ շինարարական նախագծեր։ «Թաուեր Ինթերնեյշնլ Քոնսալթանտսը» անվճար ընկերության գրանցումից առաջ խորհրդատվություն է տրամադրում լավագույն իրավական կարգավիճակի, մինչեւ 5 ժամ՝ հաշվապահական, հարկային, իրավաբանական հարցերի վերաբերյալ։ 20% զեղչով մատուցում է հաշվապահական եւ հարկային հաշվառման, 10% զեղչով՝ իրավաբանական խորհրդատվություն։ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը ռիսկերի բացահայտման եւ կառավարման անվճար խորհրդատվություն է տրամադրում։ 10-15% զեղչով իրականացնում է տրանսպորտային միջոցների, գույքի, առողջության, շինմոնտաժային ռիսկերի, բեռնափոխադրումների ապահովագրություն։ «Ի-Վի Քոնսալթինգը» տրամադրում է ընդհանուր տնտեսական եւ ճյուղային վերլուծություններ, ֆինանսական աղբյուրների եւ սխեմաների վերաբերյալ խորհրդատվություն։ Մինչեւ 15% զեղչով խորհրդատվություն՝ ռազմավարությունների մշակման, ներդրումային, մարքեթինգային, գործունեության արդյունավետության բարձրացման եւ մարդակային ռեսուրսների կառավարման վերաբերյալ։ «Պրոսերվիզ Լ» ընկերությունը մարդկային ռեսուրսների կառավարման անվճար աուդիտ է անցկացնում։ 20% զեղչով տրամադրում է անձնակազմի կառավարման խորհրդատվություն, տեղադրում ավտոմատացված համակարգ, կազմակերպում դասընթացներ։ «ԱՐԼԻԱՆ» խորհրդատվական եւ թրեյնինգային ընկերությունն անվճար ախտորոշում է տնտեսվարող սուբյեկտի վիճակը, գնահատում վաճառքներով զբաղվող աշխատակազմի մասնագիտական կարողությունները, տրամադրում խորհրդատվություն, մշակում է մարքեթինգային եռամսյա բյուջե։ 20% զեղչով տրամադրում է բիզնեսի կառավարման, պլանավորման, մարքեթինգային խորհրդատվություն, անցկացնում կադրային աուդիտ։ «Ավենյու քընսալթինգ գրուփը» մշակում է կոմերցիոն պայմանագիր, տնտեսության որեւէ ճյուղի, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի վերաբերյալ տրամադրում է հակիրճ վերլուծություն։ Ընկերության բոլոր ծառայությունները՝ 30% զեղչով։ Tweet Դիտում՝ 5883