Երեւան, 10 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Հայփոստ” ընկերությունը մտադիր է Հայաստանում հիմն ել ապահովագրական ընկերություն եւ կենսաթոշակային հիմնադրամ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հատուկ թղթակիցը Բրյուսելից, այդ մասին ասել է “Հայփոստ” ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հանս Բոոնը` հոկտեմբերի 9-ին հանդես գալով հայ-բելգիական բիզնես-ֆորումում: Նա նշել է, որ ստեղծման ընթացքում է “Փոստբանկը”, որը տարբեր ֆինանսական ծառայություններ կմատուցի Հայաստանի բնակչության լայն շերտերին: Հանս Բոոնը նաեւ հայտարարել է, որ “Հայփոստը” մտադիր է մեծ ուշադրություն դարձնել դրամական փոխանցումների ծառայության զարգացմանը: Նա հիշեցրել է, որ ընկերությունը դարձել է Euro Giro ցանցի անդամ, ինչպես նաեւ բացել է թղթակցային հաշիվներ մի շարք խոշոր եվրոպական բանկերում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6122