Հայաստանում 2019թ. առաջին անգամ կբացվի խաղողի տվյալների բազա, որը կապված կլինի եվրոպական բազայի հետ։Այս մասին հայտնի է դարձել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ կատարած այցի շրջանակում:Նախարարությունում նշել են, որ բույսերի գենետիկայի եւ իմունաբանության խումբը՝ Քրիստինե Մարգարյանի ղեկավարությամբ, Գերմանիայի խաղողի սելեկցիայի ինստիտուտի հետ համատեղ վերջին երկու տարում Հայաստանում իրականացրել է եվրոպական ստանդարտներին համապատասխան խաղողի կոլեկցիոն այգու գենոտիպավորում։Խումբը կարծում է, որ Խաղողի տվյալների բազան կօգնի բարձրացնել հայկական սորտերի ճանաչելիությունը։ Քրիստինե Մարգարյանը նշել է, որ Հայաստանում աճող վայրի խաղողները կարելի է նաեւ ներգրավել սելեկցիոն աշխատանքներում։ Tweet Դիտում՝ 986