Հայբիզնեսբանկը մասնակցել է Խնայողությունների օրվան նվիրված էքսպոյին
08.11.2018 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ





Ֆինանսական ցուցահանդեսի ընթացքում բանկի ներկայացուցիչներն այցելուներին ներկայացրել են Հայբիզնեսբանկի կողմից առաջարկվող ժամկետային ավանդների պայմանները՝ ներկայացնելով դրանց առավելությունները:
Ֆինանսական ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվել է նաեւ խաղարկություն, որի ընթացքում պատահականության սկզբունքով ընտրվել են բոլոր մասնակից ընկերությունների անվանական հաղթողները:
«Հայբիզնեսբանկը եւս անմասն չմնաց՝ իր անվանական նվերը հանձնելով պատահականության սկզբունքով ընտրված հաջողակ այցելուին:
Միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները փորձեցին բարձրացնել հասարակության շրջանում ֆինանսական գիտելիքների մակարդակը, բացատրել անձնական ֆինանսների անսխալ կառավարման առանձնահատկությունները՝ խթանելով խնայողություններ կատարելու նախաձեռնությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Խնայողությունների միջազգային օրը որոշվել է Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցած Խնայբանկերի առաջին միջազգային կոնգրեսում 1924թ.: 1989թ. այն պաշտոնապես ամրագրվել է ՄԱԿ-ի կողմից, իսկ 2012թ. Հայաստանը համալրել է Խնայողությունների միջազգային օրը նշող երկրների ցանկը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: