«Թել-Սելը» եւ «Պրես Ստենդը» խորացնում են համագործակցությունը
08.11.2018 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Թել-Սել»

«Թել-Սել»-ում նշել են, որ տեղադրված տերմինալների քանակն արդեն հատել է 100-ի սահմանագիծը:
««Հայմամուլի» կրպակներում հնարավոր է ոչ միայն ձեռք բերել թերթեր ու ամսագրեր, գրենական եւ այլ պիտույք, այլեւ Telcell տերմինալների միջոցով վճարումներ կատարել շուրջ 300 օպերատորների ծառայությունների դիմաց եւ ստանալ կանխիկ դրամ, այդ թվում՝ դրամական փոխանցումներ»,- ասված է հաղորդագրությունում:
««Պրես Ստենդը», ունենալով մշտական հաճախորդների ստվար բանակ եւ հարյուրավոր գործընկերներ, միշտ պատրաստ է սպառողներին հարմարավետության նոր հնարավորություններ ընձեռել՝ ընդլայնելով իր ծառայությունների տեսականին: Ուրախ ենք, որ հաճախորդները կարող են ոչ միայն օգտվել մեր ավանդական ծառայություններից, այլեւ հոգալ իրենց ֆինանսական անհրաժեշտ գործառնությունների կատարումը: Այս ամենը հնարավոր դարձավ «Թել-Սելի» հետ ռազմավարական համագործակցությամբ»,- նշել է «Պրես Ստենդ»-ի տնօրեն Էդգար Խանզադյանը՝ տեղեկացնելով, որ մինչեւ տարեվերջ Telcell տերմինալներ կտեղադրվեն արդեն 200 կրպակներում, իսկ մինչեւ 2019թ. գարուն՝ «Հայմամուլի» ամբողջ ցանցում:
«Մենք անընդհատ կատարելագործում ենք մեր ծառայությունները՝ որակի առումով հաճախորդների օրավուր աճող պահանջմունքներին հարիր: Բիզնես մշակույթի եւ կառավարման նորարարության թիրախը ժամանակի խնայումն է եւ առավել հարմարավետությունը, ինչի ապահովումն էլ Telcell-ի գործունեության ուղենիշն է: Իսկ այդ գործում հաջողելու գրավականը մեր հաճախորդների վստահությունն է, որը Telcell-ը վայելում է ավելի քան 11 տարի»,- ասել է «Թել-Սել»-ի գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:
Նա ընդգծել է, որ Telcell-ն այս նախաձեռնությամբ եւս մեկ քայլ է կատարում հաճախորդների վստահության ամրապնդման ուղղությամբ:
«Սա ուրախալի նորություն է նաեւ MyTelcell դրամապանակի օգտատերերի համար, որոնք կարող են «Հայմամուլի» կրպակներում տեղադրված Telcell տերմինալների միջոցով նույնականացման գործընթաց անցնել եւ իրենց դրամապանակի գումարը արագ կանխիկացնել»,- հավելել է Արամ Ազատյանը:
«Թել-Սել»-ի տնօրենը հավաստիացրել է, որ շարունակաբար կավելանա Telcell համակարգին միացած՝ կանխիկ դրամ տրամադրող օպերատորների թիվը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: