Երեւան, 8 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հոկտեմբերի 10-ին Երեւանում կբացվի “Դրամական փոխանցումներ: Մանրածախ բանկային ծառայություններ” 4-րդ միջազգային միջբանկային կոնֆերանսը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հոկտեմբերի 10-ին ժամը 10:00-ին “Մարիոթ Արմենիա” հյուրանոցի “Տիգրան Մեծ” դահլիճում կբացվի “Դրամական փոխանցումներ: Մանրածախ բանկային ծառայություններ” կոնֆերանսը, որին կմասնակցեն Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանյան բանկերի միության նախագահ Գարեգին Թոսունյանը, Մոսկովյան միջազգային արտարժույթային միության նախագահ Ալեքսեյ Մամոնտովը, Իսրայելի, Էստոնիայի, Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի դրամական փոխանցումների համակարգերի եւ բանկերի ներկայացուցիչները: “Դրամական փոխանցումներ: Մանրածախ բանկային ծառայություններ” կոնֆերանսում կքննարկվեն տեխնիկական պլատֆորմների բարելավմանը, տարադրամերի ինտեգրման ինովացիան համակարգերին, հաճախորդներին էլեկտրոնային վճարային ծառայությունների մատուցմանը, դրամական միջոցների օրինականացման եւ լվացման դեմ պայքարին վերաբերող հարցեր: Կոնֆերանսի պաշտոնական կայքն է www.money.diaspora.ru: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6978