Սննդամթերքը հոկտեմբերին էժանացել է

05.11.2018 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գներ #ԱՎԾ
Հայաստանի սննդամթերքի շուկայում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0,5% գնանկում, ինչը հիմնականում մրգի եւ բանջարեղենի էժանացման արդյունք է:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 1,5%, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ` 7,6% գնանկում:

Մրգի ապրանքախմբում անցած տարվա հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 8,1% գնաճ, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 3,3% գնանկում:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում անցած տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 13,5%, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 0,3% գնանկում:

2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է յուղերի եւ ճարպերի՝ 0,4%, սուրճ, թեյ, կակաո ապրանքախմբի՝ 0,2%, ոչ ալկոհոլային խմիչքի 0,1% գնանկում:

Մսամթերքն անցած տարվա նույն ամսվա համեմատ թանկացել է 10,8%-ով, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 1,3%-ով:

Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում հոկտեմբերին 2017թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 3%, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 1,1% գնաճ: Ընդ որում, ձվի գինը մեկ ամսում աճել է 4,5%-ով:

Ձկնամթերքն անցած տարվա համեմատ թանկացել է 5,7%-ով, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 0,8%-ով:

2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի՝ 0,1%, հացաբուլկեղենի եւ ձավարեղենի 0,2% գնաճ:

Բացի այդ, ոչ պարենային ապրանքների շուկայում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է 1,8% գնաճ:

2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գները մնացել են անփոփոխ, իսկ անցած տարվա հոկտեմբերի համեմատ՝ աճել համապատասխանաբար 11,5% եւ 26,3% չափով:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0,3% նվազում:

Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում 2018թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել են 0,1%-ով, իսկ 2017թ. հոկտեմբերի համեմատ` 2,8%-ով:
Դիտում՝ 1578
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW