«Ստեփան Գիշյան» հիմնադրամի աջակցությամբ բացվել է Ազնավուրի անվան դասարանը

05.11.2018 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ստեփան Գիշյան #Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ
Հրազդանի թիվ 11 դպրոցում պաշտոնապես բացվել է ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման համար նախատեսված Շառլ Ազնավուրի անվան դասարանը։

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում նշել են, որ ծրագիրն իրականացվել է Ֆրանս-հայկական զարգացման եւ Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամների համագործակցության արդյունքում։

Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը  այս տարի Ստեփան Գիշյան հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի հաղթող ճանաչված հինգ կազմակերպություններից մեկն է։

«Աշակերտներն այս դասարանում շաբաթվա բոլոր օրերին 2 ժամով ֆրանսերեն կսովորեն, իսկ նրանք, ովքեր կցանկանան ավելի խորացնել իրեն գիտելիքները, կկարողանան անվճար հիմունքներով հավելյալ պարապմունքների մասնակցել։ Փորձել ենք ֆրանսերեն լեզվի ուսուցման համար լավագույն պայմանները ստեղծել. դասարանը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, Ֆրանսիայից նրանց համար գրականություն է բերվել։ Համոզված եմ, որ այստեղ երեխաներն էլ ավելի մեծ հաճույքով են սովորելու»,- նշել է Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Ֆրանս-հայկական հիմնադրամը ֆրանկոֆոն տարբեր ծրագրեր է իրականացնում։ Շատ ուրախ եմ այսպիսի դասասենյակ բացելու կապակցությամբ, այն կնպաստի երեխաների ֆրանսերենի լավացմանը»,- ասել է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի նախագահ Արեն Թոխատյանը:   

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2015-ին ստեղծվել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից:

Դիտում՝ 1908
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW