Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ Երեւանում կանցկացվի SME Banking Club-ի սեմինարը

05.11.2018 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #SME Banking Club #սեմինար
Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ նոյեմբերի 9-ին Երեւանում կկայանա SME Banking Club-ի հերթական սեմինարը՝ նվիրված ՓՄՁ ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին եւ տնտեսության որոշ ոլորտներում գործող ՓՄՁ վարկավորման հնարավորություններին:

«SME Banking Club-ը բիզնես-բանկիրների միջազգային մասնագիտական ցանց է, որի նպատակը ՓՄՁ վարկավորում իրականացնող լոկալ, տարածաշրջանային, գլոբալ բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների մասին տեղեկատվության, ինչպես նաեւ այդ ոլորտում ֆինանսավորման փորձի փոխանակումն է: SME Banking Club-ը համագործակցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, այդ թվում՝ առեւտրային բանկերի հետ, որոնք, ՓՄՁ-երին ֆինանսական եւ ոչ ֆինանսական տարաբնույթ ծառայությունների մատուցման միջոցով, փորձում են բարձրացնել իրենց ֆինանսական ծառայությունների արժեքը եւ հասնել որակական նոր բարձունքների»,- ասել է SME Banking Club-ի հիմնադիր, Գլխավոր գործադիր տնօրեն Անդրեյ Գիդուլյանը:

2010-ից ի վեր SME Banking Club-ը պարբերաբար տարածաշրջանային եւ միջազգային բանկային միջոցառումներ է իրականացրել Լեհաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում եւ Եգիպտոսում:

«Սա SME Banking Club-ի հետ Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակում առաջին սեմինարն է Հայաստանում, որի նպատակը ոչ միայն ՓՄՁ ոլորտի զարգացման միտումների մասին համապարփակ տեղեկատվության փոխանցումն է մասնակիցներին: Մենք ակնկալում են, որ արդյունքում կստեղծվի Հայաստանում հարթակ, որի շրջանակում արդյունավետ համագործակցությունը հիանալի նախադրյալ կդառնա ՓՄՁ ֆինանսավորման ոլորտի հետագա զարգացման համար»,- ասել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը:

Երեւանյան սեմինարին կմասնակցեն հյուրեր արտերկրից եւ ՀՀ բանկային համակարգից: Մասնավորապես, որպես բանախոսներ հանդես կգան SME Banking Club-ի հիմնադիր Անդրեյ Գիդուլյանը, ինչպես նաեւ ոլորտի փորձագետներ Ալեքսեյ Սայապինը, Իվան Երկոն եւ Միխայիլ Մեդկոն՝ զեկույցներ ներկայացնելով ՓՄՁ բանկինգի զարգացման միջազգային ամենաարդիական միտումների, ՓՄՁ ագրոսեկտորի վարկավորման, էներգաարդյունավետ եւ այլընտրանքային էներգետիկայի ֆինանսավորման վերաբերյալ:

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ուղարկելով հայտ cis@smebanking.club էլեկտրոնային հասցեին կամ SME Banking Club-ի ֆեյսբուքյան էջին:

Սեմինարին մասնակցությունն անվճար է:
Դիտում՝ 7470
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW