«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը մեկնաբանել է Համաշխարհային բանկի Doing Business հաշվետվությունը, որում Հայաստանը բարելավել է էլեկտրական ցանցին միանալու ցուցիչը եւ այժմ զբաղեցնում է 17-րդ տեղը՝ նախորդ հաշվետվության 66-րդի համեմատ: 31.10.2018 | 17:23 Հայաստանը բարելավել է դիրքը Doing Business 2019-ում «Սա աննախադեպ ցուցանիշ է մեր տարածաշրջանի համար: Առաջին քսանյակում են Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Սինգապուրը, Չինաստանը: Համեմատության համար նշենք, որ 2017 թ. Հայաստանն այս ցուցիչով զբաղեցնում էր 66-րդ տեղը՝ Կիպրոսի, Քաթարի, Վիետնամի շարքում, 2016-ին՝ 76-րդը` Ղազախստանի, Կոլումբիայի, Մալթայի կողքին: 2015-ին, երբ «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք բերեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, Հայաստանն 99-րդն էր՝ Բուլղարիայի, Էկվադորի, Պարագվայի կողքին: Այսպես, վերջին երեք տարիներին Հայաստանի՝ էլեկտրական ցանցին միանալու ցուցանիշը բարելավվել է 82 կետով»,- ասված է ՀԷՑ-ի հաղորդագրության մեջ:«Վերջին տարիներին ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Երեւանի քաղաքապետարանի եւ պետական այլ կառույցների հետ բարելավել է էլեկտրական ցանցին միանալու ընթացակարգերը: Ամբողջ բիզնես պրոցեսը թվայնացվել է: Doing Business 2018-ի համաձայն՝ «Հայաստանը հեշտացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ սահմանելով էլեկտրական ցանցին միանալու նոր ժամկետներ, կրճատելով անհրաժեշտ քայլերի ու ներկայացվող պահանջների քանակը»: Էլեկտրաէներգիայի միացման համար նախատեսվող ժամկետը մոտ 50%-ով կրճատվել է: 2015 թ. հաշվետու ժամանակահատվածում ցանցին միանում էր ավելի քան 3700 բաժանորդ՝ կատարելով 7-8 քայլ, մինչդեռ 2018-ին՝ ավելի քան 4700 բաժանորդ՝ կատարելով ընդամենը 3 քայլ: «էլեկտրաէներգիայի ցանցին միացում» ցուցիչում կարեւոր են նաեւ «անջատումների ավտոմատ վերականգնման համակարգի» եւ «կարգավորողի վերահսկողության» ուղղությունները: Ստեղծվել է անջատումների մշտադիտարկման եւ էլեկտրամատակարարման վերականգնման ավտոմատ համակարգ: Գործընթացի թվայնացման ավտոմատացման շնորհիվ՝ չափիչներն այսօր հոսանքազրկման ազդանշանը (որտեղ եւ երբ է անջատվել էլեկտրաէներգիան) ուղարկում են առանց որեւէ հեռախոսազանգի: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է բարելավել միացման ցուցիչը՝ ձգտելով զբաղեցնել ավելի բարձր հորիզոնական, ապահովելով միացման հասկանալի պայմաններ եւ սեղմ ժամկետներ: Արդեն հաստատված է փոփոխությունների նոր փաթեթը, որի համաձայն էլեկտրական ցանցին միանալու 3 քայլերը կդառնան 2-ը (1-ինը՝ դիմում ներկայացնելիս, 2-րդը՝ միացնելու ընթացքում՝ անվտանգության նկատառումով)»,- հայտնել են ՀԷՑ-ում: Tweet Դիտում՝ 2286