Կոնվերս Բանկն ամփոփել է Խնայողությունների օրվան նվիրված մրցույթի արդյունքները

01.11.2018 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Խնայողությունների օր
Կոնվերս Բանկն ամփոփել է «Խնայողությունների իմ տարբերակը» գաղափարների մրցույթի արդյունքները՝ կիրառելի 5 լավագույն գաղափարների հեղինակներին պարգեւատրելով 100 000-ական դրամի չափով ավանդի սերտիֆիկատներով:

Բանկում նշել են, որ Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ հայտարարված մրցույթին մասնակցել են մի քանի տասնյակ ուսանողներ եւ ավագ դպրոցների սաներ:

Հոկտեմբերի 31-ին Կոնվերս Բանկը մասնակցել է նաեւ Խնայողությունների օրվան նվիրված ցուցահանդեսին՝ ներկայացնելով բանկի 25-ամյակի կապակցությամբ վերջերս ներդրված «Կոնվերս 25» ավանդը:

«Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ ցուցահանդեսի այցելուներին  ներկայացված «Կոնվերս-25» ավանդի հիմնական առավելություններն են՝ ավանդադրման ամբողջ ընթացքում մայր գումարից մասնակի ելքագրումների հնարավորությունը, ինչպես նաեւ շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատ ավելի բարձր տոկոսադրույքը»,-ասել են բանկում:

Ներկայում Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում ավանդատեսակներ (պլաստիկ քարտի անվճար տրամադրման հնարավորությամբ)՝ նախատեսված տարբեր խմբերի համար:

Բանկի՝ հաճախորդներից ներգրավված միջոցների պորտֆելը սեպտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ավելի քան 175 մլրդ դրամ:
Դիտում՝ 2406

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW