«Ինժեներական քաղաք»-ն ամբողջությամբ կգործի 2020թ. վերջին
01.11.2018 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարություն

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ 2020թ. դեկտեմբերին նախատեսվում է ավարտին հասցնել ամբողջ ծրագիրը։
«Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական (ԻԲՏ) արտադրանքի եւ ծառայությունների՝ գլոբալ շուկաներ արտահանող երկիր, ինչպես նաեւ տարածաշրջանային հանգույց ինովացիոն ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական լուծումների համար:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել ինովացիոն էկոհամակարգ, որտեղ ԻԲՏ ոլորտի ընկերություններն արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ կմշակեն եւ կիրագործեն նորարարական գաղափարներ՝ տեղական ու միջազգային շուկաներում բարդ տեխնոլոգիական լուծումների առաջադրման նպատակով:
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: