Լուկաշենկոն Հայաստանի հետ $150 մլն-ի ապրանքաշրջանառություն է ակնկալում

31.10.2018 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալեքսանդր Լուկաշենկո #Արմեն Սարգսյան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ «Հայաստանի հետ կարող էինք ունենալ $150 մլն-ի ապրանքաշրջանառություն, ինչը երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի կհաներ»:

Այս մասին նա նշել է հոկտեմբերի 30-ին Մինսկում՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

«Ինչ վերաբերում է մեր հարաբերությունների հիմքերին՝ ապրանքաշրջանառությանը, պետք է ասել, որ այն աճում է: Նախորդ տարի բարձր աճ ենք գրանցել, որը կազմում է մոտ $45-50 մլն: Սա լավ արդյունք է, սակայն եթե խոսենք ներուժի մասին այն ապրանքների մասով, որոնք ձեզ մոտ մեծ պահանջարկ ունեն եւ այն ապրանքների մասով, որոնք մեզ մոտ պահանջարկ ունեն, ապա դա մեծ ցուցանիշ չէ»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Դուք գիտեք մեր հնարավորությունները, մենք գիտենք ձեր հնարավորությունները: Հետեւաբար, ցանկացած առաջարկ, որը կանի Հայաստանը, մենք կդիտարկենք կարճ ժամկետում եւ կընդունենք համապատասխան որոշում»,- հավելել է Բելառուսի նախագահը։
Դիտում՝ 1265
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW