Evocabank-ը բարելավել է հիփոթեքային վարկերի պայմանները

30.10.2018 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #հիփոթեք
Evocabank-ը վերանայել է հիփոթեքային վարկերի պայմանները եւ սահմանել կանխավճարի ավելի ցածր տոկոս:

«Այսուհետ Բնակարան երիտասարդներին եւ Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրերով վարկերը կտրամադրվեն 10% կանխավճարով՝ առանց լրացուցիչ գույքի գրավադրման»,- նշել են բանկում:

Բնակարան երիտասարդներին ծրագրի համար 5 տարով բարձրացվել է ամուսինների գումարային տարիքի շեմը՝ մինչեւ 70:

Բնակարան երիտասարդներին ծրագրով տարեկան տոկոսադրույքը կազմում է՝

- 2,8%՝ մարզերում գույք ձեռք բերելու դեպքում,
- 4,8%՝ Երեւանում բնակարան գնելու պարագայում:

Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրերով վարկերը տրամադրվում են՝

- 10,8%՝ Երեւանում անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու համար,
- 9,8%՝ մարզերում գույք ձեռք բերելու կամ կառուցապատելու դեպքում:

Երկու ծրագրերի համար սահմանված մարման առավելագույն ժամկետը 15 տարի է:

Բանկի միջոցներով հիփոթեքային վարկերը տրամադրվում են 0% կանխավճարով՝ լրացուցիչ բնակելի անշարժ գույք գրավադրելու դեպքում:

«Evocabank-ը մշտապես բարելավում է հիփոթեքային վարկերի պայմանները: Վերջին փոփոխություններով մենք ձգտել ենք առավել հարմար եւ մատչելի պայմաններ ապահովել երիտասարդների եւ ոչ միայն նրանց բնակարանային խնդրի լուծման համար»,- նշել է բանկի Մանրածախ գործառնությունների վարչության պետ Սերգեյ Գասպարյանը:
Դիտում՝ 1816

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW