Հոկտեմբերի 25-ին Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերայով ավարտվել է Երեւանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Ներկայացումը նվիրված էր փառատոնի գլխավոր հովանավոր Կոնվերս Բանկի 25-ամյակին: Բանկում նշել են, որ ներկայացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, պաշտոնատար անձիք, գործարարներ, երաժշտասերներ: 11.09.2018 | 12:56 Կոնվերս Բանկը հովանավորում է Երեւանյան երաժշտական փառատոնը ««Մադամ Բաթերֆլայը» բեմադրվել է Երեւանյան փառատոնի շրջանակում եւ հայկական բեմերում չի հնչել արդեն 10-ը տարի: Հուսով ենք՝ մեր այս բեմադրությունը, ինչպես նաեւ փառատոնի շրջանակում 12 համերգները գոհացրեցին անգամ ամենախստապահանջ երաժշտասերներին: Այս տարի մենք հնարավորություն ունեցանք ունկնդրել բացառիկ կատարումներ՝ աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ»,- ասել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:Մադամ Բաթերֆլայի դերում հանդես է եկել աշխարհի լավագույն բաթերֆլայներից մեկը՝ Լիանա Ալեքսանյանը:«Ողջ աշխարհում ընդունված է, որ բիզնեսն աջակցում է մշակույթի զարգացմանը: Շնորհակալություն ենք հայտնում Կոնվերս Բանկին, որ փառատոնին իր աջակցությամբ մեզ հնարավորություն տվեց բեմադրել եւ մայր բեմում ներկայացնել աշխարհի ամենահայտնի բեմերում մշտապես մեծաթիվ հանդիսատես հավաքող «Մադամ Բաթերֆլայ» օպերան»,- նշել է Լիաննա Ալեքսանյանը: 26.09.2018 | 17:04 Կոնվերս Բանկն իր 25-ամյակի կապակցությամբ նոր ավանդ է ներդրել ««Մադամ Բաթերֆլայը» դասվում է աշխարհի ամենահաճախ բեմադրվող օպերաների շարքին: Դրան նպաստում են օպերայի մեղեդային նրբագեղությունը, գլխավոր հերոսուհու անհավանական մաքրությունն ու անկեղծությունը եւ նրա կերպարի աննկարագրելի քնարականությունը, որը օպերայի վերջում դառնում է խոր ողբերգական:Հայաստանում «Մադամ Բաթերֆլայն» առաջին անգամ ներկայացվել է 1934թ. Ալ. Սպենդիարյանի ազգային ակադեմիական օպերայի եւ բալետի թատրոնում, դիրիժոր՝ Գեւորգ Բուդաղյան: Վերջին անգամ այն հնչել է Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից տասը տարի առաջ՝ 2008թ., որպես թատերականացված համերգային կատարում՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ եւ Սուքիաս Թորոսյանի բեմադրությամբ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 16044