Կոնվերս Բանկն իր 25-ամյակի կապակցությամբ նոր ավանդ է ներդրել
26.09.2018 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Ինչպես նշել են բանկում, ավանդատեսակի վաղաժամկետ դադարեցման դեպքում ավանդատուները չեն զրկվում հաշվարկված տոկոսագումարից:
««Կոնվերս 25»-ը ներդրման 25-ամսյա ժամկետով ավանդ է, որի 13-րդ ամսից գործում է ավելի բարձր տոկոսադրույք, քան ներդրման առաջին տարում: Ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդին վճարվում է տոկոսագումար՝ հաշվարկված ներդրման պահին գործած (1-12 ամիսների համար) տոկոսադրույքի հիման վրա: Սրանք այս ավանդատեսակի հիմնական առավելություններն են մյուս նմանատիպ առաջարկների համեմատ»,- ասված է հաղորդագրությունում:
«Կոնվերս 25»-ի մյուս առավելությունների շարքում բանկում նշել են ավանդադրման ամբողջ ընթացքում մայր գումարից մասնակի ելքագրումների հնարավորությունը, ինչպես նաեւ շուկայում առկա նմանատիպ առաջարկների համեմատ ավելի բարձր տոկոսադրույքը:
Բանկում տեղեկացրել են, որ իրենց հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ առաջիկայում կլինեն նոր շահավետ առաջարկներ:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: