«Տաշիր». ՊԵԿ-ի կալանավորված պաշտոնյան առնչություն չունի Ս. Կարապետյանի հետ

26.10.2018 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տաշիր #ՊԵԿ #Սամվել Կարապետյան
«Տաշիր» ընկերությունների խումբն այսօր պարզաբանում է տարածել մի շարք լրատվամիջոցներում տարածված՝ «ՊԵԿ-ի կալանավորված պաշտոնյան «Տաշիրի Սամոյի» հովանավորյալն է» հրապարակման կապակցությամբ:

«Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ն որեւէ առնչություն չունի «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ, որը ոչ վերը նշված աշխատակցին, ոչ էլ ՊԵԿ նախագահին չի ճանաչում: Ցանկացած պարագայում իրավական որեւէ կառույցի վրա ազդելու սկզբունքը կազմակերպության նախագահի համար անընդունելի է:

Խնդրում ենք հասարակությանը թյուրիմացության մեջ գցելուց առաջ ստուգել հրապարակվող տեղեկատվության հավաստիությունը եւ անիմաստ շահարկումների առիթ չստեղծել: Եթե անգամ կան այսպես կոչված «հովանավորներ», խնդրում ենք փնտրել նրանց այլ տեղում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2369
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW