Վարդան Սրմաքեշը պատրաստ է նոր ծրագրեր իրականացնել Հայաստանում եւ Արցախում

23.10.2018 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ իր համար գերխնդիր է Հայաստանը ներդրողների համար գրավիչ երկիր դարձնելը։

«Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն եւ կանխատեսելի երկիր, որտեղ հնարավոր է երկարաժամկետ ծրագրեր պլանավորել ու հաջողությամբ իրագործել»,-ասել է նախագահը Ժնեւում՝ «Ֆրանկ Մյուլլեր»-ի գլխամասային ձեռնարկություն կատարած այցի ընթացքում:

Ընկերության նախագահ, շվեյցարահայ գործարար եւ բարերար Վարդան Սրմաքեշի հետ հանդիպմանը նախագահը բարձր է գնահատել նրա ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, մասնավորապես՝ Հայաստանում եւ Արցախում իրականացվող ծրագրերը։

Վարդան Սրմաքեշն էլ ասել է, որ ինքն ու որդիները պատրաստ են տարբեր ծրագրերի միջոցով ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանի եւ Արցախի զարգացմանը:
Դիտում՝ 2611
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW