Հանդիպել են ԵԱՏՄ արտահանման ապահովագրական գործակալությունների ղեկավարները

23.10.2018 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #ՀԱԱԳ
«Եվրասիական շաբաթ» 3-րդ միջազգային համաժողովի շրջանակում հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի արտահանման ապահովագրական գործակալությունների (ՀԱԱԳ, БЕЛЭКСИМГАРАНТ, КАЗАХЭКСПОРТ, ЭКСАР) ղեկավարների հանդիպումը:

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունում (ՀԱԱԳ) նշել են, որ հանդիպմանը մասնակցում էին նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

Հանդիպումը տեղի է ունեցել՝ համաձայն կողմերի միջեւ 2017-ին Աստանայում ստորագրված քառակողմ համագործակցության հուշագրի:

Քննարկվել են ընկերությունների միջեւ տեղեկատվության փոխանակմանը, իրավական փոխօգնությանը, ինչպես նաեւ վերաապահովագրությանն առնչվող մի շարք հարցեր, ներկայացվել են կատարված աշխատանքների արդյունքները:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է ամփոփիչ կոմյունիկե:
Դիտում՝ 2066

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW