Եվրոպական ներդրումային բանկը €50 մլն է տրամադրել Հայաստանին

22.10.2018 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Եվրոպական ներդրումային բանկ
ՀՀ Կենտրոնական բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ կնքվել է €50 մլն-ի վարկային համաձայնագիր՝ ՓՄՁ հատվածի ծրագրերի ֆինանսավորելու նպատակով:

Վարկը կտրամադրվի Կենտրոնական բանկին, որն այդ միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-երին:

«Ծրագրի շրջանակում կտրամադրվեն հիմնականում մինչեւ վարկեր՝ ուղղված արտահանման խթանման, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ գյուղմթերքների վերամշակման նախագծերի իրականացմանը»,- նշել են ԿԲ-ում:

«ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերը հատուկ դերակատարում ունեն Հայաստանում ֆինանսական հասանելիության եւ  մատչելիության բարձրացման առումով: Այս ծրագրերի միջոցով տեղական բիզնեսն ուղղորդվում է դեպի մրցունակ եւ կայուն զարգացմանը, իսկ միջնորդ ֆինանսական կազմակերպություններում՝ կայանում է կանաչ ֆինանսավորման մշակույթը»,- ասել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Այս ծրագիրը մասնավոր հատվածի ֆինանսավորման երրորդ նախաձեռնությունն է. ԵՆԲ եւ ԿԲ համագործակցությամբ 2014թ. ի վեր իրականացվել են ՓՄՁ կազմակերպությունների ֆինանսավորման ծրագրեր՝ €100 մլն արժողությամբ:
Դիտում՝ 3182
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW