Կոնվերս Բանկը մասնակցել եւ աջակցել է Երեւանի վազքի մարաթոնին

22.10.2018 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Վազքի մարաթոն
Կոնվերս Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 21-ին կայացել է Երեւանի վազքի մարաթոնը:

Բանկում նշել են, որ հանրության շրջանում այս միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրության շնորհիվ մարաթոնն ընդգրկվել էր Երեւանի 2800-ամյակի միջոցառումների ցանկում:

«Կոնվերս Բանկը կարեւորում է առողջ ապրելակերպի խրախուսումը՝ պարբերաբար մասնակցելով ու ֆինանսավորելով սպորտի հանրայնացմանն ուղղված տարբեր ծրագրեր: Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում, այս տարի, մեր աջակցությամբ է անցկացվել նաեւ Yerevan Spring Run-ը: Իսկ մեկ այլ նախաձեռնության շրջանակում Երեւանում, մարզերում եւ Արցախում մարզահրապարակների շինարարություն է սկսվել»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարինա Վոլկովան՝ հիշեցնելով, որ Երեւանի վազքի մարաթոնի կազմակերպմանը Կոնվերս Բանկն աջակցել է նաեւ նախորդ տարի:

Այս տարի մարաթոնին մասնակցել է մոտ 2500 վազորդ: Երեւանի մարաթոնի մասնակիցները, ըստ տարիքային խմբերի եւ փորձառության, մրցել են հինգ վազքատարածություններում. երեխաների հաղթահարել են 1 կմ, սկսնակ վազորդները՝ 5 կմ եւ 10 կմ, իսկ փորձառու վազորդները՝ 31,1 կմ եւ 42,2 կմ վազքուղիները:
Դիտում՝ 1095
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW