Հայաստանը ցանկանում է կրկնել Կորեայի տնտեսական հեղափոխության օրինակը

18.10.2018 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Կորեա
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ ցանկանում է այնպիսի հեղափոխություն, ինչպիսին տեղի է ունեցել Կորեայում»։

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Հայաստանում Կորեայի դեսպան Ու Յուն Գընի հետ հանդիպմանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Կորեայից ներդրումների ներգրավմամբ եւ համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Ու Յուն Գընն էլ ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ կիսվել տնտեսական ոլորտում իրականացված քաղաքականության փորձով եւ հավելել, որ իրենք եւս շահագրգիռ են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ:

Նա վստահություն է հայտնել, որ հոկտեմբերի 19-ին Երեւանում ստորագրվելիք Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը նոր թափ կհաղորդի բիզնես կապերի ընդլայնմանը:

Այս օրերին Հայաստանում են մի խումբ կորեացի գործարարներ, որոնք ուսումնասիրում են Հայաստանի ներդրումային միջավայրը:
Դիտում՝ 2606

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW