Վերաբացվել է Evocabank-ի «Կոտայք» մասնաճյուղը

18.10.2018 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank
Այսօր վերաբացվել է Evocabank-ի «Կոտայք» մասնաճյուղը, որն այսուհետ գործելու է նոր հասցեում՝ Օգոստոսի 23 եւ Հանրապետության փողոցների խաչմերուկում՝ Օգոստոսի 23 փող. 1/2:

«Մասնաճյուղի հավատարիմ եւ բոլոր նոր հաճախորդները հնարավորություն կունենան սպասարկվելու նորագույն տեխնիկայով հագեցած լուսավոր եւ հարմարավետ սպասարկման սրահում:

Մասնաճյուղում առկա է հերթի կառավարման համակարգ, ինչպես նաեւ վճարային տերմինալ, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդին խնայել ժամանակը՝ կատարելով մի շարք բանկային գործարքներ առանց օպերատորին մոտենալու»,- ասված է հաղորդագրությունում:

«Կոտայք» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթիից ուրբաթ՝ 09:30-17:00:
Դիտում՝ 18072

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW