Բացվել է Հայէկոնոմբանկի «Նորագավիթ» մասնաճյուղը

16.10.2018 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ
Այսօր գործարկվել է Հայէկոնոմբանկի «Նորագավիթ» մասնաճյուղը՝ ք. Երեւան, Արշակունյաց 127/21 հասցեում:

Հաճախորդները ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-17:30-ը:

«Նորաբաց մասնաճյուղը հնարավորություն կտա մաքսատան այցելուներին ստանալ պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն եւ կատարել ֆինանսական գործարքներ անմիջապես մաքսատան տարածքում:

Նորաբաց մասնաճյուղում առայժմ մատուցվելու է բանկային ծառայությունների մասնակի փաթեթը՝ տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն եւ ձգտելով բարձրորակ սպասարկման»,- նշել են բանկում:

Մասնաճյուղն իրականացնում է՝

- վճարահաշվարկային ծառայությունների մատուցում,
- պետբյուջեի մուտքերի ապահովում,
- բոլոր միջբանկային եւ ներբանկային գործառնությունները:

«Մասնաճյուղը նպատակ ունի ապահովելու հաճախորդների սպասարկումը մեկ պատուհանի սկզբունքով՝ որոշումների կայացման ու հաճախորդների աջակցման հարցում լինելով ճկուն եւ հետեւողական:

Բանկը հետագայում էլ ձգտելու է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը եւ լինել հաճախորդների կողքին բոլոր անհրաժեշտ վայրերում»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկն այսօր ունի 50 մասնաճյուղ ամբողջ Հայաստանի տարածքում, որոնցից 27-ը՝ Երեւանում, 22-ը՝ մարզերում եւ 1-ը՝ Արցախում:
Դիտում՝ 2507
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW