Կոնվերս Բանկը գործարկել է Card to Card ծառայությունը

10.10.2018 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ
Կոնվերս Բանկը գործարկել է Card to Card ծառայությունը, որից կարող են օգտվել հայաստանյան բոլոր բանկերի քարտապանները՝ միջազգային եւ տեղական փոխանցումներ կատարելով Կոնվերս Բանկի վճարային պորտալի միջոցով:

Card to Card ծառայությունը հասանելի է շուրջօրյա: Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Կոնվերս Բանկի վճարային պորտալ, քարտից քարտ փոխանցման պատուհանում լրացնել պահանջվող դաշտերը եւ իրականացնել փոխանցումը: Գումարը ստացողի քարտին մուտքագրվում եւ ստացողին հասանելի է դառնում վայրկյանների ընթացքում:

Բանկը ծառայության խթանման նպատակով, հայտարարել է ակցիա, որի շրջանակներում ՀՀ բանկերի կողմից թողարկված եւ 3D Secure անվտանգության համակարգով ապահովված ARCA, VISA եւ MASTERCARD վճարային համակարգերի ներքո թողարկված քարտերի քարտապանները կարող են կատարել քարտից քարտ փոխանցումներ արտոնյալ պայմաններով:

Card to Card ծառայության մանրամասները հասանելի են այս հղումով:
Դիտում՝ 6165

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW