Կոնվերս Բանկը զիջել է շուրջ 320 մլն դրամի տույժ-տուգանք

09.10.2018 | 18:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ
Հոկտեմբերի 1-ի դրությամբ Կոնվերս Բանկն ավելի քան 1200 վարկային պայմանագրի մասով զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ-տուգանք:

Համաներման գործընթացում ներառված են ս.թ. մայիսի 31-ի դրությամբ 271 եւ ավելի օր ժամկետանց, անհուսալի դասակարգված վարկեր ունեցող ֆիզիկական անձ վարկառուները:

«Պատրաստակամ ենք քննարկել Կոնվերս Բանկի մասնաճյուղեր մինչեւ 31.12.2018թ ներկայացված բոլոր դիմումները, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, հաճախորդների հետ կնքել մինչեւ 7 տարի ժամկետով վերավարկավորման պայմանագիր»,- ասել են բանկում:

Թեեւ ամիսներ առաջ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վերաբերում են միայն ֆիզիկական անձանց վարկերին, Կոնվերս Բանկը պատրաստակամություն է հայտնում քննարկել նաեւ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի՝ մինչեւ 20 մլն դրամ պայմանագրային գումարով ժամկետանց վարկերի համար կուտակված տույժ-տուգանքների ներման հնարավորությունը:
Դիտում՝ 4253

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW