«Տուրիզմ Արմենիա»-ն կխթանի պետություն-մասնավոր համագործակցությունը

05.10.2018 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տուրիզմ Արմենիա
Ստեղծվել է հայաստանյան զբոսաշրջային ուղղությունը կառավարող ընկերությունների եւ ներգնա տուրօպերատորների ասոցիացիա՝ պետություն-մասնավոր համագործակցությունը եւ դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջային հոսքերը խթանելու նպատակով։

Ասոցիացիան հանդես է գալիս «Տուրիզմ Արմենիա» անվանմամբ։

«Աշխարհում հայաստանյան զբոսաշրջային ուղղությունը խթանելուց բացի, ասոցիացիան նաեւ շահավետ հարթակ է լոբբիստական աշխատանքի համար՝ մասնավոր հատվածի շահերը կառավարությանը ներկայացնելու եւ կառավարության նախաձեռնած փոփոխություններն ավելի հեշտությամբ մասնավորին ընդունելի դարձնելու նպատակով»,- նշել է ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի մասնագետներն այժմ ուսումնասիրում են կառավարության կողմից վերջերս շրջանառության մեջ դրված՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման նոր հայեցակարգի նախագիծը՝ շահագրգիռ կողմերի առաջարկները հաշվի առնելու նպատակով։

«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան հիմնադրել են Հայաստանի ներգնա զբոսաշրջային ուղեւորահոսք ապահովող 13 տուրօպերատոր, իսկ 30-ից ավելի ընկերություն ցանկություն է հայտնել անդամակցել։
Դիտում՝ 3208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW