ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ասել է, որ 2019թ. պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 1,399 տրլն դրամի սահմաններում, ինչը, հնարավորություն կտա իրականացնելու 1,642 տրլն դրամի ծախսեր։ Նա տեղեկացրել է, որ 2019թ․ բյուջեն երկու նորամուծություն է ունենալու։ Առաջինը հարկաբյուջետային նոր կանոնների կիրառումն է, որոնք սահմանվել են օրենսդրությամբ 2017թ. դեկտեմբերին։«Մենք շարժվում ենք հետեւյալ ճանապարհով՝ պարտք ենք վերցնում ոչ թե ընթացիկ կարիքները հոգալու, հասարակության մի մասի բարեհաճությունը շահելու, այլ արդյունք ստեղծելու համար»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը։Ըստ ֆինանսների նախարարի՝ պետք է ստեղծել այնպիսի արդյունք, որը թույլ կտա նոր հնարավորություններ գեներացնել եւ հասարակության անդամների կարիքները հոգալ շատ ավելի լավ, քան հնարավոր է այսօրվա կարողություններով։«Սա Հայաստանի համար բացառիկ չէ, այլ երեւույթ է, որին բախվել են շատ երկրներ եւ որքան շուտ այդ ճանապարհով գնանք, այդքան դյուրին կլինի վերջնարդյունքին հասնելը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ 2019թ. նոր հարկաբյուջետային քաղաքականության նպատակը պարտքի կայունացումն է։ Երկրորդ նորամուծությունը ծրագրային ձեւաչափով բյուջետավորումն է։ Այս օրենսդրական փոփոխությունը հաստատվել է նախորդ տարի։ 12.06.2018 | 09:26 Հայաստանը կբարելավի ներքին աուդիտի որակը «Աշխատանքներն իրականացվում են մեկուկես տասնամյակ եւ եկել է այն պահը, որ բյուջեի նախագիծը հենց ծրագրային ձեւաչափով է ներկայացվել Ազգային ժողով», - ասել է Ատոմ Ջանջուղազյանը։Անդրադառնալով արտաքին պարտքին՝ նա ասել է, որ ուշադրության կենտրոնում պետք է լինեն արդյունքները, եւ ոչ թե գործընթացը կամ գործողությունները։ «Ոչ թե կարեւոր է ծախսված գումարը, դրամական միջոցը, ֆինանսական միջոցը, այլ թե այդ ֆինանսական միջոցով ինչ է ձեռք բերվել եւ ինչ արդյունք է արձանագրվել»,- ամփոփել է նախարարը։ Tweet Դիտում՝ 2026