Հայաստանը կբարելավի ներքին աուդիտի որակը

12.06.2018 | 09:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ատոմ Ջանջուղազյան #ներքին աուդիտ
Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ հունիսի 11-12-ը Ծաղկաձորում ընթանում է «Ներքին աուդիտի ոլորտում գործող մասնագետների միության» 47-րդ նիստը:

ՀՀ ֆինանսների նախարարությունում նշել են, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած ֆինանսական ոլորտի մասնագետները երկու օր քննարկելու են պետական ֆինանսական համակարգն ավելի թափանցիկ դարձնելու թեման։

«Յուրաքանչյուր երկիր իր ցուցանիշն ունի պետական ծախսերի կառավարման ոլորտում։ Ներքին հսկողության համակարգերը նույնպես տարբեր են, մենք պետք է ունենանք աուդիտային լավագույն համակարգ,  որին հասնելու համար կատարելագործվել է պետք՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելով։ Համապատասխան օրենսդրական դրույթները բարեփոխվում են, մենք կունենաք կատարելագործված համակարգ»,- ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշել է, որ պետական ծախսերն արդյունավետ կառավարելու համար հարկավոր է ներդնել ծրագրային բյուջետավորում, ունենալ հիմնական ցուցանիշներ, որոնք հնարավորություն կտան գնահատական տալ. այդպես ընդունված է գործել ամբողջ աշխարհում։

ՀԲ Կենտրոնական Ասիայի ֆինանսական կառավարման ղեկավար Արման Վաթյանն էլ հայտնել է, որ ՀԲ-ն ՀՀ ֆինանսների նախարարության հետ մեկտեղ մշակում է օրենսդրական փաթեթ, որի շնորհիվ կբարձրանա աուդիտորական ընկերությունների գործունեության որակը։

«Ֆինանսական գործունեություն ծավալելու համար ներդրողին անհրաժեշտ է հավաստի տեղեկություն, որը կարող են տրամադրել վստահություն ներշնչող աուդիտորական ընկերությունները։ ՀԲ-ն որոշել է այս անգամ Հայաստանում անցկացնել «Ներքին աուդիտի ոլորտում գործող մասնագետների միության» նիստը, քանի որ տեղում փորձի փոխանակումը կօգնի բարձրացնել վստահությունը աուդիտորական ընկերությունների նկատմամբ»,- ասել է Արման Վաթյանը։

Ծրագրավորած բյուջետավորման ինստիտուտը Հայաստանում կներդրվի 2019-ից: Այն հնարավորություն կտա գնահատել պետական ծախսերի կառավարումը բոլոր գերատեսչություններում։
Դիտում՝ 2367
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW