ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման օրերը՝ հոկտեմբերի 11-12-ը, սահմանել ոչ աշխատանքային: «2018թ. հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստանում կլինեն ավելի քան 80 անդամ պետությունների եւ կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով:Հաշվի առնելով վերը նշվածը եւ գագաթաժողովի անցկացման օրերին Երեւան քաղաքի տրանսպորտի երթեւեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ կառավարությունը նպատակահարմար է համարում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով»,- ասված է կառավարության որոշման նախագծում:Կառավարությունը որոշումն ուժի մեջ մտցնելու համար առաջարկում է հոկտեմբերի 5-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում կքննարկվի այս հարցը:««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի ընդունմամբ առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաեւ չորս եւ ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի, ինչպես նաեւ բացառիկ նշանակության իրադարձությունների դեպքում:Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարների այցի դեպքում վերջիններիս անվտանգությունը եւ տեղաշարժը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ միաժամանակ նվազեցնելով քաղաքացիներին պատճառվելիք անհարմարությունները: Tweet Դիտում՝ 18169