Վեց նախարար աշխատանքից ազատվեց
03.10.2018 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Համանման առաջարկությամբ հոկտեմբերի 2-ին հանդես էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Աշխատանքից, մասնավորապես, ազատվել են տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը (ԲՀԿ), արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ), գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ) եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: