Արծաթե նոր հուշադրամներ են թողարկվել

28.09.2018 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #հուշադրամ
ՀՀ Կենտրոնական բանկը սեպտեմբերի 25-ից շրջանառության մեջ է դրել «Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արեւագորգ», «Արծվագորգ», «Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ», «Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթե հուշադրամները:

Հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը եւ Ծաղկախաչ գորգի զարդանախշ (15-րդ դար, Վասպուրական):

Հուշադրամների դարձերեսին պատկերված են Վիշապագորգը (17-րդ դար, Արցախ), Արեւագորգը (18-19-րդ դարեր, Արցախ), Ջրաբերդ արծվագորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Խորանագորգը (19-րդ դար, Շիրակ), Խաչխորան գորգը (19-րդ դարի վերջ, Սյունիք), Մեղվաբուն գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Կենաց ծառ գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Վահանով (վահանակիր) գորգը (19-րդ դար, Տավուշ), Որոտան գորգը (19-րդ դար, Սյունիք) եւ Պռոշաբերդ գորգը (19-րդ դարի վերջ, Վայոց ձոր):

Հուշադրամների անվանական արժեքը 1000 դրամ է: Մետաղադրամները 9250 հարգի արծաթից են, կշռում են 33,6 գ:

Լիտվայի դրամահատարանում յուրաքանչյուր տեսակից հատվել է մինչեւ 500 հատ մետաղադրամ:

Էսքիզների հեղինակներն են Աննա Խաչատրյանը եւ Վարդան Վարդանյանը:

Դրամագետները, հավաքորդներն ու ցանկացողները կարող են գնել հուշադրամները ՀՀ Կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:
Դիտում՝ 4475
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW