ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում քննարկվել են շրջանառության հարկի հարկման նոր շեմի հետ կապված բիզնեսի մտահոգություններն ու առաջարկները:Ինչպես հայտնել են նախարարությունում, հանդիպմանը մասնակցել են հանրային սննդի ոլորտում գործող մոտ 22 ընկերությունների ներկայացուցիչներ։ Կրկնվող խնդիրներից են եղել շրջանառության հարկի հարկման ներկայիս գործող շեմի դրույքաչափը, գյուղմթերքի փաստաթղթավորման գործընթացը, հին սերնդի ՀԴՄ-երը եւ այլն։ 11.09.2018 | 15:12 ՊԵԿ-ը չի բացառում շրջանառության հարկ վճարողների հարկային բեռի ավելացումը Նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը կարեւորել է ընկերությունների կողմից ներկայացված խնդիրների լուծման անհրաժեշտությունը եւ խնդիրներն առավել հստակ պատկերացնելու համար առաջարկել իրականացնել դիտանցում։ Նախարար Արծվիկ Մինասյանը եւս կարեւորել է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում փոխադարձ վստահության եւ գործընկերության գործելաոճը։Արդյունքները կուսումնասիրվեն եւ կամփոփվեն, այնուհետեւ կիրականացվեն աշխատանքներ խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղղությամբ։ Tweet Դիտում՝ 2399