ՊԵԿ-ը չի բացառում շրջանառության հարկ վճարողների հարկային բեռի ավելացումը
11.09.2018 | 15:12
Գլխավոր էջ /
Նորություններ /


ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, որ «շրջանառության հարկի դաշտում գործողների հարկային բեռն առնվազն պետք է հավասար լինի հարկման ընդհանուր դաշտում գործողների հարկային բեռին»:
Banks.am-ն այս առնչությամբ հարցում է ուղարկել ՊԵԿ, թե արդյոք այս հայտարարությունը ենթադրում է շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացում:
ՊԵԿ-ի պատասխանում ասված է.
«Դավիթ Անանյանն անդրադարձել է ՀՀ կառավարությունում ներկայումս քննարկման փուլում գտնվող Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, որով չի բացառվում, որ շրջանառության հարկ վճարողների հարկային բեռի ավելացում տեղի կունենա»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: