ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման նոր ռազմավարություն՝ հիմնված ոչ միայն մրցակցային առավելությունների վրա, այլեւ այն հնարավորությունների իրացման, որոնք տարիների ընթացքում կամ չեն եղել, կամ թերի են իրականացվել։Այս մասին նախարարը նշել է Հայաստանում գտնվող՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամների հետ հանդիպմանը։ 24.09.2018 | 18:00 ԿԲ նախագահն ու ՎԶԵԲ պատվիրակները խոսել են «գրավիչ գործակցության» մասին Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսության մեջ բավական մեծ հաջողություններ են արձանագրվել նաեւ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության արդյունքում։«Տնտեսության ոլորտի մարտահրավերները, քաղաքական նոր իրողությունները, իրականացվող հակակոռուպցիոն հստակ քաղաքականությունը, արդար դատական համակարգ ունենալու կամքը իրական հիմքեր են տալիս, որպեսզի մենք համարձակ փոփոխություններ իրականացնենք թե՛ օրենսդրական, թե՛ կիրառական մասով եւ ունենաք տնտեսության զարգացման նոր ռազմավարություն»,- նշել է նախարարը։Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ՎԶԵԲ գործընկերության նոր ռազմավարությունը, առաջիկա տարիներին Հայաստանի գերակայություններն ու ֆինանսավորման ուղղությունները։ Tweet Դիտում՝ 1740