ԿԲ նախագահն ու ՎԶԵԲ պատվիրակները խոսել են «գրավիչ գործակցության» մասին

24.09.2018 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #ՎԶԵԲ #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ընդունելով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Տարածաշրջանային տնօրեններին, կարեւորել է նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան:

ԿԲ հաղորդագրության համաձայն՝ Արթուր Ջավադյանը նշել է, որ Հայաստանում իր գործունեության առաջին օրից ՎԶԵԲ-ը մեծ դեր է ունեցել ՀՀ տնտեսության կայուն զարգացման խթանման գործում:

Բանկը ներդրումներ է իրականացրել տնտեսության իրական հատվածում՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ, մունիցիպալ եւ բնապահպանական ենթակառուցվածքներ, հեռահաղորդակցություն եւ ֆինանսական ոլորտ:

ՎԶԵԲ պատվիրակները բարձր են գնահատել ֆինանսական հատվածում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը: Մասնավորապես, հյուրերը բարձր են գնահատել այս տարի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների ներքո ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ գործադրած քայլերի արդյունավետությունը եւ ԿԲ թիմի մասնագիտական բարձր մակարդակը:

Նրանք նշել են նաեւ, որ Հայաստանի գործարար միջավայրը եւ ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը գրավիչ հիմք են ստեղծում կողմերի միջեւ ներկայիս գործակցության հետագա խորացման համար:

Արթուր Ջավադյանը հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում, եւ հայտնել երկկողմ գործակցությունը նույն կառուցողական ոճով շարունակական պահելու ԿԲ պատրաստակամության մասին:
Դիտում՝ 1692
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW