ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայում անցկացված Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) շրջանակում աշխատանքային նախաճաշ է ունեցել երկու տասնյակից ավելի հայտնի ընկերությունների, հիմնադրամների, կազմակերպությունների ու բանկերի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայություն Նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այդ ընկերությունների թվում են եղել ամերիկյան Google-ը, Nasdaq-ը, Cargyll-ը, McKinsey-ն, Revolution-ը, շվեյցարական Nestlé-ն, Pictet-ը եւ Lombard Odier-ը, ֆրանսիական Groupe Accor-ը, Publicis-ը, OneRagtime-ը, Société Générale-ը, ռուսական Ալֆա-Բանկը, բրիտանական Bridgepoint-ը եւ Kleinwort Hambros-ը: 26.06.2018 | 17:48 Արմեն Սարգսյանը Փարիզում շուրջ 20 ընկերության ղեկավարների է հանդիպել Արմեն Սարգսյանը նրանց հետ քննարկել է հայաստանյան բիզնես միջավայրին, ինչպես նաեւ ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Նախագահը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները՝ ընդգծելով նրա կամրջող դերը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ, որը օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջեւ բացում է նոր ու լուրջ հնարավորություններ։ Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայություն Զրույցի ընթացքում սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։Արմեն Սարգսյանը հանդիպում-զրույց է ունեցել նաեւ բրիտանական The Financial Times եւ ֆրանսիական Les Echos թերթերի ղեկավարության հետ: Tweet Դիտում՝ 3999