Համաշխարհային բանկի (ՀԲ) աջակցությամբ Հայաստանում իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրը հնարավոր է՝ երկարաձգվի եւս մեկ տարով։ ««Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման» ծրագիրը նախատեսվում է ավարտել 2018թ. վերջին, սակայն ՀԲ-ի` Տրանսպորտի եւ ՏՀՏ պրակտիկայի մենեջեր Խուան Գավիրիայի եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի քննարկման ընթացքում դիտարկվել է ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունը, որի դեպքում ծրագիրը կարող է երկարաձգվել եւս մեկ տարով»,- նշել են նախարարությունում: 04.09.2018 | 13:59 100 օրը՝ տրանսպորտի ոլորտում Աշոտ Հակոբյանն ընդգծել է, որ շարունակական համագործակցության պատրաստակամությունը մեծ է, եւ կառավարությունը սահմանել է ճանապարհաշինության ոլորտում որակի խստագույն հսկողություն, ինչը վերաբերում է նաեւ այս ծրագրին: Նախարարի խոսքով՝ ծրագիրը կնպաստի նաեւ միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացին:Ծրագիրն իրականացվում է 10 տարի՝ երկու փուլով։ Ներդրվել է $85 մլն, վերականգնվել է շուրջ 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք: Tweet Դիտում՝ 1396