ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ «հնարավորինս արագ ժամկետներում գազալցակայաններում եւ այլ վայրերում տեղադրված ավտոմատացված խաղային ապարատները պետք է դուրս բերվեն»։«Երբ նայում ենք մեր տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է՝ այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա աբսուրդ է։ Սա շատ լուրջ խնդիր է։ Ի վերջո, արդյունքում տուժում են մարդիկ, ընտանիքներ, ճակատագրեր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ «բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը եւս պետք է տրամաբանական ձեւերով հնարավորինս սահմանափակվի»։«Պետք է բացառել նաեւ այն իրավիճակը, երբ երկրի տնտեսական ակտիվության շատ լավ ցուցանիշը պայմանավորված է լինում Ֆուտբոլի առաջնությամբ»,- հավելել է նա։Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ոլորտի կարգավորման համար պետք է անել «արագ, վճռական եւ լավ մտածված քայլեր»։ Tweet Դիտում՝ 2249