ԱՊՀ երկրները վիճակագրության ոլորտում կխորացնեն գործակցությունը

19.09.2018 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #ԱՊՀ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն կարեւոր հարթակ է վիճակագրության ոլորտում փոխգործակցության հարցերի քննարկման եւ որոշումների կայացման համար:

Այս մասին փոխվարչապետը նշել է ԱՊՀ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի 59-րդ նիստի մասնակիցների հետ Երեւանում կայացած հանդիպմանը:

Փոխվարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում վիճակագրական տեղեկատվությունը ինչպես աշխատանքի արդյունք է, այնպես էլ ռեսուրս, որը տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանության ոլորտներում կայուն զարգացման հիմքերից մեկն է:

Ըստ փոխվարչապետի՝ պաշտոնական վիճակագրությունը թվերի միջոցով երկրների միջեւ շփման ինքնատիպ լեզու է:

Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ վիճակագրության դերն անհնար է թերագնահատել նաեւ միջազգային համագործակցությունը գնահատելու, ինչպես նաեւ երկկողմ ու բազմակողմ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային կապերը զարգացնելու գործընթացում:

ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի նախագահ Վլադիմիր Սոկոլինը բարձր է գնահատել Հայաստանի վիճակագրական կոմիտեի գործունեությունը:

Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ կայանալիք քննարկումները նոր ազդակ կհաղորդեն համատեղ աշխատանքին եւ կնպաստեն վիճակագրության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը:
Դիտում՝ 2102

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW