Չինական ընկերությունը մտադիր է ՀՀ-ում արեւային վահանակներ արտադրել

18.09.2018 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Hanergy #Արծվիկ Մինասյան
Վերականգնվող էներգետիկայի ոլորտի չինական Hanergy ընկերությունը մտադիր է Հայաստանում արեւային վահանակների արտադրություն հիմնել:

Ինչպես հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից, նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Չինաստանի պետական էներգետիկ եւ չինական Hanergy ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Նախարարը ողջունել է չինացի ներդրողների հետաքրքրությունը Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում նման արտադրություն հիմնելու համար, ինչը նաեւ ոլորտի զարգացմանն է ուղղված, ներկայացրել այն արտոնությունները, որոնք պետությունը տրամադրում է ներդրումային ծրագրերի իրականացման դեպքում։

Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նաեւ այն հնարավորություններին, որոնք նոր շուկաներ մուտք գործելու խթան կարող են հանդիսանալ։
Դիտում՝ 2779

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW