Փաշինյանն ու ԵԱՏՄ ԿԲ նախագահները քննարկել են գործակցության խորացումը

17.09.2018 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ԿԲ #ԵԱՏՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կենտրոնական բանկերի միջեւ սերտ փոխգործակցությունը կարեւոր նշանակություն ունի՝ ֆինանսական շուկաների զարգացման, տնտեսությունների առաջմղման, նոր մեխանիզմների ներդրման տեսանկյունից:
    
Այս մասին Նիկոլ Փաշինյանը նշել է ԵԱՏՄ երկրների ԿԲ նախագահների հետ հանդիպման ժամանակ, որոնք Հայաստան են ժամանել հայկական դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած հեղափոխությանը՝ հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը, ինչը կարեւոր գործոն է տնտեսության զարգացման տեսանկյունից:


Վարչապետը հույս է հայտնել, որ ֆինանսական կառույցների ղեկավարների միջեւ կշարունակվեն արդյունավետ ու կառուցողական քննարկումները՝ ի նպաստ համագործակցության զարգացման:

ԿԲ նախագահները վարչապետին են ներկայացրել փոխգործակցության հետագա ընդլայնմանը միտված քայլերը, որոնք կնպաստեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում տնտեսությունների, այդ թվում՝ կապիտալի շուկաների եւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ու խորացմանը:

Մտքեր են փոխանակվել նաեւ ԵԱՏՄ շրջանակում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ:
Դիտում՝ 1547
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW