Խաղողի գնման սակագնի հայտարարման ժամկետը վերանայվել է

17.09.2018 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԳ #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Երեւանի կոնյակի գործարանի հետ քննարկվել եւ որոշում է կայացվել խաղողի գնման սակագինը հայտարարելու ժամկետը վերանայելու վերաբերյալ:

«Այն է՝ հաջորդ տարի Երեւանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը կհայտարարի ապրիլից ոչ ուշ, եւ 2019թ. գինը կլինի առնվազն այնքանով բարձր, որ կծածկի երկրում գնաճի մակարդակը»,- ասել է վարչապետը Արմավիրի Երեւանի կոնյակի գործարանի մասնաճյուղ այցի ընթացքում:


«Մենք պետք է անընդհատ գյուղացուն շահույթ ստանալու ճանապարհներ ցույց տանք, որպեսզի այդ բեռն անընդհատ չմնա գործարարների ուսերին: Պետք է փորձենք այնպես անել, որ գյուղացին ոչ թե շահագրգռված լինի ամբողջ բերքը մթերման տալ, այլ ավելի շահավետ ճանապարհով գնալ՝ վերամշակել եւ այլն»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարեւորել է նաեւ խաղողի սորտերի բարելավմանն ուղղված քայլերը:

«Երկրում կա խաղող, որը մթերվում է 430 դրամով, եւ այդ խաղողն աճում է Արարատյան դաշտում: Մենք ընդհանրապես պլանավորման եւ սորտափոխանակման խնդիր ունենք: Այս տարիների ընթացքում պետք է օգնեինք եւ հիմա էլ պետք է օգնենք գյուղացիներին, որ սորտի որոշակի փոփոխություն անեն՝ քայլ առ քայլ, փուլ առ փուլ, որ ոչ թե իրենք խնդրողի դերում լինեն, այլ իրենց խնդրեն: Այսօր գինու արտադրության ոլորտում մենք խաղողի լուրջ դեֆիցիտ ունենք. պատկերացնում եք՝ խաղողը մթերվում է ավելի քան 400 դրամով, իսկ գյուղացին ունի ոչ թե այն խաղողից, որը 400 դրամով է մթերվում, այլ այն խաղողից, որը 130-140 դրամով է մթերվում: Այսինքն՝ մենք քառակուսի մետր հողի օգտագործման արդյունավետությունը պետք է բարձրացնենք, եւ կառավարությունը պետք է այստեղ ե՛ւ խորհրդատվական, ե՛ւ որոշակի գործիքներով աջակցություն ցուցաբերի»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ որոշ ահազանգերի համաձայն՝ կան գործարաններ, որոնք ոչ թե խաղող մթերում են, այլ մթերված խաղողի վերաբերյալ թվեր են հրապարակում, իրականում ուրիշ տեղից են սպիրտ բերում, բայց ցույց են տալիս, որ խաղող են մթերել եւ այդ խաղողից են սպիրտ ստացել: Վարչապետն ասել է, որ հանձնարարելու է պատկան մարմիններին ստուգել այդ ահազանգերի հավաստիությունը:
Դիտում՝ 1629
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW