Փաշինյանը գործարարներին առաջարկում է «համատեղ դուրս գալ փոսերից»

14.09.2018 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #MEDEF
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Փարիզում հայտարարել է, որ կառավարության նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի:

«Ուզում եմ հավաստիացնել, որ հարաբերությունների այն ձեւը, որ կունենա որեւէ ներդրող ՀՀ կառավարության հետ, երկխոսությունն է, ազնվությունը եւ օրինականությունը: Հայաստանի կառավարությունում տնտեսական գործունեությամբ զբաղվողները մրցակիցներ չեն ունենա, որովհետեւ ՀՀ-ում նրանք, ովքեր զբաղվում են բիզնեսով, պետք է քաղաքականությամբ չզբաղվեն, իսկ նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է բիզնեսով չզբաղվեն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպության անդամների հետ հանդիպմանը:


Նրա խոսքով՝ տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում նոր կառավարությունն ունի երկու պայմանˋ գործունեությունը պետք է լինի օրենքին համապատասխան եւ իրենք կաջակցեն բոլորին, որպեսզի շատ աշխատատեղեր ստեղծվեն եւ հարկեր վճարվեն:  

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ գործադիրի գործողությունների նպատակը որեւէ բան ավերելը չէ, այլ այդ ընկերությունների հետ համագործակցության պայմաններում Հայաստանի շահը ներառելը:

«Մենք ուզում ենք ազնվացնել մեր հարաբերություններն ընկերությունների հետ: Հասկանում ենք, որ յուրաքանչյուր ընկերություն պետք է պաշտպանի իր շահերը, բայց ուզում ենք ընդգծել, որ Հայաստանի շահերը պաշտպանողի աթոռն այլեւս ազատ չէ: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, նաեւ այդ ընկերությունների գործունեության հեռանկարները մշուշոտ կլինեն. առաջացել են փոսեր, որոնցից համատեղ պետք է դուրս գանք»,- ասել է վարչապետը:


«Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության նախագահ Ֆիլիպ Դելյորն էլ համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա կնպաստի երկկողմ գործակցության ընդլայնմանը:

«MEDEF-ը շահագրգռված է երկու երկրների գործարար շրջանակների միջեւ կապերի խորացմամբ ու պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանել», - ասել է Ֆիլիպ Դեյլորը:

«Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունը միավորում է ֆրանսիական 7200 ընկերությունների, որոնք գործում են տարբեր ոլորտներում եւ օժանդակում դուրս գալ արտասահմանյան շուկաներ:
Դիտում՝ 1508
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW