Հոկտեմբերի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կեռապատկվի

14.09.2018 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#նպաստ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը եռապատկելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

Նախագծի համաձայն՝ 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը գործող 50 հազ. դրամի փոխարեն կդառնա 150 հազ. դրամ:

 
Ներկայացված փոփոխության համաձայն՝ մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում յուրաքանչյուր երեխայի համար միանվագ չափը կսահմանվի յուրաքանչյուր երեխայի կարգաթվին համարժեք գումարով։
Դիտում՝ 2624

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW