ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկելու օրենքի նախագիծը։ 22.08.2018 | 16:55 Մանե Թանդիլյան. Հայաստանում ծայրահեղ աղքատ քաղաքացի չի լինելու Նախագծի համաձայն՝ 2018թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը գործող 50 հազ. դրամի փոխարեն կդառնա 150 հազ․ դրամ:ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ասել է, որ ներկայացված նախագծի հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին:Նա տեղեկացրել է, որ անհրաժեշտ բյուջետային հատկացումները կիրականացվեն ՀՀ 2018թ. պետբյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով որոշման ընդունումն այսօր հետաձգվել է՝ նախագծի լրամշակված տարբերակ ներկայացնելու համար: Առաջարկ է հնչել զույգ երեխայի դեպքում կրկնապատկել ծննդյան միանվագ նպաստի չափը: 08.06.2018 | 18:08 Նոր կարգը կմեծացնի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունը Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ծննդօգնության, ծնելիության խթանման համար նախատեսված գումարները հաջորդ տարի չեն բավականացնի եւ անհրաժեշտություն կլինի տարվա կեսին այդ գումարներն ավելացնել: «Սա շատ կարեւոր թեմա է, եւ մեզ հարկավոր է ծնելիության բում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014-2016թթ. երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխայի թիվը հետեւյալն է՝ 16 051, 15 850, 15 032: 2018թ. 2-րդ կիսամյակում երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխաների թիվը կանխատեսվել է 7500: Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018թ. հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին կկազմի շուրջ 375 մլն դրամ, իսկ 2019թ. եւ հետագա տարիների համար՝ տարեկան շուրջ 1,5 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 1420