ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր ասել է, որ «Հայաստանում չի լինելու քաղաքացի, որը ծայրահեղ աղքատ է համարվելու եւ ստանալու է պարենային զամբյուղից նվազ կենսաթոշակ»։«Նախարարությունը կառավարության հաստատման է ներկայացրել կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափի 50%-ով բարձրացման առաջարկ: Խոսքը մոտավորապես 80 հազ. քաղաքացու մասին է։ Մենք կորոշենք եւ կսահմանենք այնպիսի գումար, որ դա լինի պարենային շեմից բարձր՝ մոտավորապես 25 հազ. դրամ»,- ասել է Մանե Թանդիլյանը՝ ամփոփելով նախարարության գործունեության 100 օրը։ Նա նշել է, որ քայլերը՝ ուղղված կենսաթոշակների բարձրացմանը, լինելու են շարունակական եւ փուլային։ Անդրադառնալով կուտակային կենսաթոշակի համակարգի բարեփոխման աշխատանքներին՝ Մանե Թանդիլյանը նշել է, որ օրենքի նախագիծը շուտով վերջնական տեսք կստանա։ 14.06.2018 | 15:20 Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ. կողմ եւ դեմ կարծիքներ «Առաջարկվում են փոփոխություններ, որոնք, հաշվի առնելով ժողովրդագրության եւ քաղաքացիների սոցիալական բեռին առնչվող խնդիրները, համակարգը կդարձնեն առավել գրավիչ եւ ընդունելի»,- ասել է նախարարը։ Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, գործող 50 հազ. դրամի փոխարեն, հոկտեմբերի 1-ից կդառնա 150 հազ. դրամ։ «Մենք նպատակ ունեինք սա անել հուլիսի 1-ից, բայց կան ընթացակարգեր, որոնք բավական դանդաղ եւ երկար են, սակայն պետք է հասցնել ժամանակին իրականացնել։ Հետաձգումը գոնե այս փուլում կապված չէ ֆինանսական միջոցների հետ։ Մենք այս պահին դիտարկում ենք հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտցնելու հնարավորությունը, բայց կքննարկենք նաեւ հետադարձ ուժ տալը»,-ասել է նախարարը։ Tweet Դիտում՝ 3687