Հայաստանն ու Չինաստանը կգործակցեն ֆինանսական վերահսկողության ոլորտում

12.09.2018 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Արթուր Ջավադյան #Գու Շուքինգ
ՀՀ Կենտրոնական բանկն ու Չինաստանի բանկային համակարգի եւ ապահովագրության կարգավորման հանձնաժողովը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Փաստաթուղթն այսօր Երեւանում ստորագրել են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ու Չինաստանի բանկային համակարգի եւ ապահովագրության հանձնաժողովի նախագահ, Չինաստանի ժողովրդական բանկի նախագահի տեղակալ Գու Շուքինգը:

Ինչպես հայտնել են ՀՀ ԿԲ-ում, հուշագիրը նշանավորում է երկու կառույցների միջեւ ֆորմալ վերահսկողական հարաբերությունների հաստատումը:  

Արթուր Ջավադյանը նշել է, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամը հրամայական է դարձրել ֆինանսական վերահսկողների միջեւ արդյունավետ երկխոսությունը եւ գործակցությունը:

Նա գոհունակությամբ փաստել է երկու երկրների ֆինանսական համակարգի կարգավորողների միջեւ արդեն իսկ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես միջազգային եւ տարածաշրջանային կառույցների շրջանակում, այնպես էլ երկկողմ համագործակցության բնագավառում, ինչի վկայությունն է 2015թ. ստորագրված ազգային արժույթներով արտարժութային ՍՎՈՓ գործարքների իրականացման վերաբերյալ կնքված համաձայնագիրը:

Արթուր Ջավադյանը շեշտել է, որ կառույցների միջեւ ճիշտ համագործակցությունը եւ հաղորդակցումը նպաստում են ֆինանսական ոլորտում ռիսկերի կառավարման գործուն համակարգերի ձեւավորմանը ու հստակ վերահսկողական չափանիշների մշակմանը:
Դիտում՝ 2357

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW