ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կարեւորել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հետ գյուղատնտեսության ոլորտում սերտ շփման եւ արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։Այս մասին նախարարն ասել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ Երեւանում կայացած հանդիպմանը:Արթուր Խաչատրյանն անդրադարձել է գյուղի եւ գյուղատնտեսության համաչափ զարգացման անհրաժեշտության, հողերի խոշորացման, չօգտագործվող հողատարածքների նվազեցման, գյուղատնտեսական արժեշղթաների զարգացման, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, գյուղտեխնիկայի թարմացման, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման, նոր մշակաբույսերի եւ տեխնոլոգիաների ներդրման, խորհրդատվական համակարգի բարեփոխման եւ այլ հարցերի, ինչպես նաեւ դրանց լուծման ուղղությամբ նախարարության կողմից ձեռնարկվող քայլերին եւ նոր ծրագրերին։Այս համատեքստում նա կարեւորել է սուբսիդավորման քաղաքականությունում նոր մոտեցումների կիրառումը։ Կալիֆոռնիայի պատվիրակները տեղեկացրել են, որ նախատեսում են նաեւ Արցախ այցելել եւ գյուղատնտեսության զարգացման հարցեր քննարկել: Tweet Դիտում՝ 1121