Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի կառույցները, այդ թվում՝ Կոնվերս Բանկը, աջակցում են սեպտեմբերի 11-ին մեկնարկած «Արգենտինական տանգոյի շաբաթ Հայաստանում» միջոցառմանը: Նախաձեռնությունը Հայաստանում Արգենտինայի դեսպանատանն է:«Արդեն երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկի հաճախորդներն առաջինն են վայելում Արգենտինայից ժամանած պարային զույգերի կատարումները»,- նշել են բանկում: «Ուղղակի առնչություն ունենալով Արգենտինայի հետ՝ մենք աջակցում ենք երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված տարբեր, այդ թվում՝ մշակութային նախաձեռնությունների, որոնց հիմնական նպատակը արգենտինական մշակույթի հանրայնացումն է: Տանգոյի շաբաթվա շրջանակում այս տարի արգենտինական տանգո դիտելու եւ master class-երի մասնակցելու հնարավորություն կունենան հարյուրավոր մարդիկ ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում ու Իջեւանում»,- ասել է Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչներից Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը:Նա նշել է նաեւ, որ Էդուարդո Էռնեկյանն արդեն մոտ երկու տասնամյակ Հայաստանում ակտիվ ներդրումային եւ բարեգործական գործունեություն է ծավալում, աջակցում երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ծրագրերի: «Նման միջոցառումները նպատակ ունեն էլ ավելի մոտեցնելու երկու ժողովուրդներին: Այնպիսի զգացմունքային ու կրքոտ պարը՝ ինչպիսին տանգոն է, հիանալի փոխանցում է արգենտինական մշակութային առանձնահատկությունները: Միջոցառման շրջանակում՝ սեպտեմբերի 10-16-ը, մենք ոչ միայն տանգոյի կատարումներ, այլեւ արգենտինական հռչակավոր այս պարի մասին պատմող վավերագրական ֆիլմերի շարքի դիտելու հնարավորություն կունենանք»,- եզրափակել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: Tweet Դիտում՝ 12814